Դիջիթեյնը Հայաստանի առաջատար ՏՏ ընկերություններից մեկն է, որը մշակում և մատուցում է ծրագրային ապահովման լուծումներ՝ մեծ հետաքրքրություն առաջացնելով թե՛ Հայաստանում, և թե՛ նրա սահմաններից դուրս:
Ընկերությունն ունի 4000-ից ավել աշխատակիցներ, և նրանց թիվն օրեցօր աճում է։
Ընդլայնելով աշխատանքային ծավալները և ստեղծելով նորարար ու դինաﬕկ աշխատանքային ﬕջավայր՝ Դիջիթեյնը շարունակաբար փնտրում է տաղանդավոր անհատների՝ իր թիﬕն միանալու և միասին աճելու նպատակով:
Թրեյդինգի թիմում թափուր հաստիքներին ծանոթանալու և դիմելու համար պարզապես սեղմի՛ր քեզ հետաքրքրող հաստիքին և դիմի՛ր առցանց:
ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔՆԵՐ
Հետաքրքրվա՞ծ ես սպորտային իրադարձություններով․ քեզ համար հետաքրքիր առաջարկ ունենք։ Դիմելով Սպորտային իրադարձությունների վերլուծաբանի թափուր հաստիքին՝ հնարավորություն կունենաս մուտք գործելու ամենագրավիչ ոլորտներից մեկը և համատեղելու հետաքրքրությունդ ու աշխատանքը մեկ վայրում։
Աշխատանքային պարտականությունները
- Կազմել գործակիցներ սպորտային տարբեր շուկաների համար
- Ստեղծել և գործարկել սպորտային խաղադրույքների շուկաներ
- Շարունակաբար վերահսկել և հետևել LIVE տենդենցներին ու խաղային իրավիճակներին ապահովելու համար ստացված տվյալների որակն ու ճշգրտությունը
- Կատարել իրազեկված որոշումներ կապված խաղերի տվյալների հետ
- Պատրաստակամ լինել ցերեկային և երեկոյան հերթափոխով աշխատելու.
- 1-ին շաբաթ – 09։00-17։00 կամ 10։00-18։00
- 2-րդ շաբաթ –17։00-01։00 կամ 18:00-02:00
Անհրաժեշտ հմտություններ
- Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն
- Բազային մաթեմատիկական գիտելիքներ
- Սպորտի հանդեպ հետաքրքրություն
- Ռուսերեն լեզվի իմացություն
- Համակարգչային բազային գիտելիքներ
- Ճկունություն և դետալների հանդեպ ուշադրութուն
- Արագ կողմնորոշվելու ունակություն
Ունե՞ս տվյալների վերլուծության, ժամանակի կառավարման և հետազոտություններ կատարելու հմտություններ․ ուրեմն մենք քեզ ենք փնտրում։ Մեր Թրեյդինգի թիմում առկա է Խաղերի պլանավորման մասնագետի թափուր աշխատատեղ։ Համապատասխան թեկնածուն աշխատելու է սպորտային և սոցիալական իրադարձությունների մեծածավալ բազայի հետ և պատասխանատու է լինելու տվյալների հավաքագրման և դասակարգման համար։
Աշխատանքային պարտականություններ
- Իրականացնել սպորտային և սոցիալական իրադարձությունների վիճակագրության ուսումնասիրություն
- Ստեղծել համապատասխան բազա
- Տեսակավորել իրադարձություններն ըստ կարգերի
- Վարել սպորտային և սոցիալական իրադարձությունների օրացույց
- Վերահսկել, համեմատել և թարմացնել իրադարձությունների ժամանակացույցը
- Պատրաստակամ լինել ցերեկային և երեկոյան հերթափոխով աշխատելու.
- 1-ին շաբաթ – 09։00-17։00
- 2-րդ շաբաթ – 17։00-01։00
Անհրաժեշտ հմտություններ
- Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն
- Ռուսերեն լեզվի իմացություն
- Համակարգչային բազային գիտելիքներ
- Արագ կողմնորոշվելու ունակություն
- Պատասխանատվություն և ճշտապահություն
- Վերլուծական միտք
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Մեծաքանակ անուններ հիշելու ունակություն
Ուշադի՞ր ես մանրուքների նկատմամբ, ունե՞ս ժամանակի կառավարման գերազանց հմտություն և, ամենակարևորը, սիրո՞ւմ ես սպորտը։ Ուրեմն շտապիր դիմել Խաղերի որակի վերստուգման մասնագետի թափուր հաստիքին։ Խաղերի որակի վերստուգման մասնագետը պատասխանատու է սպորտային և սոցիալական իրադարձությունների սպասարկման բարձր որակի և կայունության համար։
Աշխատանքային պարտականություններ
- Վերլուծել և հաստատել սպորտային և սոցիալական իրադարձությունների հետ կապված հետևյալ տվյալները՝
- խաղային հաշիվների ճշգրիտ տեղեկատվությունը
- կայքում խաղերի գործակիցների ճշգրտությունը
- առաջնությունների և թիմերի անունների ճշգրտությունը
- կայքում խաղերի մանրամասների ճշգրիտ տեղեկատվությունը
- Սահմանել սպորտային և սոցիալական իրադարձությունների պոտենցիալ ռիսկերը և խնդիրները
- Հետևել ընթացիկ սպորտային և սոցիալական իրադարձությունների տվյալներին ամբողջ իրադարձության ընթացքում և սխալների դեպքում իրականացնել ճշգրտումներ
- Պատրաստակամ լինել ցերեկային և երեկոյան հերթափոխով աշխատելու.
- 1-ին շաբաթ – 09։00-17։00
- 2-րդ շաբաթ – 17։00-01։00
Անհրաժեշտ հմտություններ
- Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն
- Ռուսերեն լեզվի իմացություն
- Համակարգչային բազային գիտելիքներ
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ
- Արագ արձագանքելու հմտություն