Artsakh-jobs

ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ

ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Digitain ընկերությունն առաջարկում է աշխատատեղեր Արցախից տեղահանված մեր հայրենակիցների համար: Հաշվի առնելով աշխատանք գտնելու կենսական անհրաժեշտությունը և հրատապությունը` հաստիքները պարբերաբար ավելանալու են և թարմացվելու: Մանրամասների համար պարզապես ընտրե՛ք Ձեզ հետաքրքրող հաստիքը, սեղմե՛ք «Ավելին» կոճակը և դիմե՛ք առցանց:

ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔՆԵՐ

  • Աշխատանքային պարտականություններ

    • Գործընկերներին տրամադրել ճշտգրիտ և ամբողջական տեղեկատվություն օգտագործելով համապատասխան մեթոդներ/գործիքներ
    • Հաղորդակցվել գործընկերների հետ տալով հստակ պատասխաններ վերջիններիս հարցումներին, անհանգստություններին կապված կազմակերպության նախագծերի և ծառայությունների հետ
    • Դիտարկել և վերլուծել գործընկերների բողոքները, տրամադրել համապատասխան լուծումներ և/կամ առաջարկել այլընտրանքներ` հարցումների բավարարման համար․ հետևել ցանկացած միջադեպի, խնդրի լուծման ընթացքին և համապատասխանաբար կոմունիկացնել գործընկերներին
    • Գնահատել գործընկերների կարիքները և ձեռնարկելով համապատասխան քայլեր դրանց բավարարման համար
    • Ստեղծել կայուն փոխհարաբերություներ գործընկերների հետ՝ բաց և ինտերակտիվ հաղորդակցման միջոցով
    • Համագործակցել կազմակերպության բոլոր բաժինների հետ համապատասխան տեղեկատվություն ստանալու և գործընկերներին բարձորակ սպասարկում մատուցելու համար
    • Պահպանել երկարաժամկետ, ամուր աշխատանքային հարաբերություններ կազմակերպության գործընկերների հետ
    • Հավաքագրել, հաստատել և դասակարգել գործընկերների տեխնիկական և ոչ տեխնիկական հարցումները՝ նոր գործառույթների իրականացման և/կամ պրոդուկտների ստեղծման համար
    • Ներկայացնել կազմակերպության կողմից ստեղծվող/ներկայացվող նոր պրոդուկտները և գործառույթները՝ ապահովելով գործընկերների ամբողջական տեղեկացվածությունը ցանկացած նորամուծության պարագայում
    • Մասնագիտական ունակությունների, գիտելիքների մշտական զարգացում, կազմակերպված դասընթացներին, գիտելիքների բազայի ստեղծման գործընթացին մասնակցություն, թիմային աշխատանքի խթանում, համագործակցում և աջակցում գործընկերներին

     

    Անհրաժեշտ հմտություններ

    • Միջին մասնագիտական կրթություն
    • Խաղային և/կամ սպասարկման ոլորտում փորձը կդիտարկվի որպես առավելություն
    • Անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
    • Համակարգչից օգտվելու գերազանց հմտություններ
    • Microsoft Office փաթեթի լավ իմացություն
    • Հաշվետվություններ ներկայացնելու և վերլուծություններ իրականացնելու գիտելիքներ
    • Հաղորդակցման և՛գրավոր, և՛ բանավոր գերազանց հմտություններ
    • Հաճախորդամետություն, խնդիրները/հարցումները հասկանալու և ճիշտ լուծումներ առաջարկելու հմտություն
    • Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու հմտություն
    • Պատասխանատվության զգացում
    • Նախաձեռնողականություն
    • Ստեղծագործական մտածողություն
    • 24/7 hերթափոխով աշխատելու ունակություն
    • Աշխատանքի արդյունքների վրա կենտրոնացում
    ԴԻՄԵԼ
  • Աշխատանքային պարտականություններ

    • Կազմակերպել և համակարգել գրասենյակային տարածքի/հարկի վարչական աշխատանքները
    • Կարգավորել ջեռուցման, հովացման, օդորակման համակարգերը՝ գրասենյակային միջին ջերմաստիճան ապահովելու համար
    • Սահմանված չափանիշներին և ժամանակացույցին համապատասխան վերահսկել իրականացվող մաքրությունը
    • Ստանձնել գրասենյակային տարածքին/հարկին հատկացված կահույքի և գույքի նյութական պատասխանատվությունը
    • Ապահովել գրասենյակային պարագաների և գրենական պիտույքների նվազագույն պաշարների առկայություն, իրականացնել դրանց բաշխում՝ ըստ պահանջների և կարիքների
    • Խոհանոցում ապահովել թեյի և սուրճի անհրաժեշտ պաշարներ
    • Կարգավորել հանդիպումների սենյակները՝ ըստ սահմանված չափանիշների
    • Դիմավորել և ողջունել գրասենյակի հյուրերին, անհրաժեշտության դեպքում ուղեկցել նրանց
    • Իրականացնել ապրանքների մուտքերն ու ելքերը՝ հաշիվ ապրանքագրերի հիման վրա
    • Պատրաստել և ներկայացնել շաբաթական, ամսական և այլ հաշվետվություններ
    • Գրանցել և տրամադրել անցաքարտեր, անհրաժեշտության դեպքում փոխարինել դրանք
    • Կատարել այլ բանավոր կամ գրավոր հանձնարարություններ ղեկավարության և/կամ անմիջական ղեկավարի կողմից

     

    Անհրաժեշտ հմտություններ

    • Բարձրագույն կրթություն
    • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
    • Microsoft Office փաթեթի գերազանց իմացություն
    • Վերլուծական, ժամանակի կառավարման հմտություններ
    • Հաղորդակցման գերազանց հմտություններ
    • Կոնֆլիկտային իրավիճակները կարգավորելու հմտություն
    • 1C կամ E-invoicing ծրագրերի իմացությունը ցանկալի է
    ԴԻՄԵԼ
  • Աշխատանքային պարտականություններ

    • Խաղային, սպորտային, սոցիալապես նշանակալից իրադարձությունը նախապատրաստել լայվ ռեժիմում սպասարկելու համար
    • Խաղային, սպորտային, սոցիալապես նշանակալից իրադարձությունից առաջ հնարավորինս տեղեկանալ մասնակից թիմերի և տվյալ իրադարձությանն առնչվող այլ վիճակագրությանը
    • Խաղային, սպորտային, սոցիալապես նշանակալից իրադարձության սպասարկման ողջ ընթացքում առաջարկվող գործակիցները համեմատել մրցակից ընկերությունների և/կամ այլ հուսալի աղբյուր հանդիսացող կայքերի սահմանած տեղեկատվության հետ, կատարել վերլուծություններ, ըստ այդմ իրականացնել գործակցային համապատասխան փոփոխություններ, իսկ անհրաժեշտության դեպքում դիմել անմիջական ղեկավարին, եթե նկատում են գործակցային մեծ տարբերություններ կամ անհամապատասխանություններ
    • Իրականացնել անմիջական ղեկավարի կողմից տրված գործառույթներին առնչակից այլ հանձնարարություններ

     

    Անհրաժեշտ հմտություններ

    • Բարձրագույն և/կամ միջին մասնագիտական կրթություն
    • Աշխատանքային փորձը տվյալ ոլորտում ցանկալի է
    • MS Office ծրագրերի ընդհանուր իմացություն
    • Հայերեն և ռուսերեն լեզվի իմացություն, (անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է)
    • Հաղորդակցման հմտություն
    • Թիմում աշխատելու հմտություն
    • Լարված պայմաններում աշխատելու ունակություն
    • Վերլուծական հմտություն
    • Նոր գիտելիքներ յուրացնելու ունակություն
    ԴԻՄԵԼ
  • Եթե ակտիվ ես, շփվող, սիրում ես օնլայն խաղեր կամ հետաքրքրված ես սպորտային իրադարձություններով, ապա միացի՛ր հաճախորդների աջակցման մեր թիմին: Ձեռք բե՛ր նոր գիտելիքներ ու բացահայտի՛ր նոր հնարավորություններ մեզ հետ:

    Աշխատանքը հերթափոխային է և պարտադիր ներառում է առավոտյան, երեկոյան ու գիշերային հերթափոխեր։

    Պարտականություններ

    • Հաճախորդների սպասարկում չատի, էլ. նամակագրության և առցանց այլ հարթակների ﬕջոցով
    • Խաղերի, խաղադրույքների և ընկերության կողﬕց առաջարկվող այլ պրոդուկտների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում հաճախորդներին
    • Հաճախորդների առաջարկների և խնդիրների գրանցում
    • Հաճախորդների խաղային հաշիﬖերին վերաբերող հայտերի մշակում և համապատասխան լուծուﬓերի տրամադրում
    • Հաճախորդների կարիքների բացահայտում և ուղղորդում
    • Ընկերության հետ կապված մուտքային զանգերի կառավարում և անհրաժեշտության դեպքում փոխանցում համապատասխան բաժիններ

     

    Պահանջներ

    • Հաղորդակցման գերազանց հմտություններ
    • Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
    • MS Office փաթեթի լավ իմացություն
    • Պատասխանատվության զգացում
    • Ծանրաբեռնված ռեժիմով աշխատելու ունակություն
    • 24/7 հերթափոխով աշխատելու պատրաստակամություն
    ԴԻՄԵԼ
  • Աշխատանքային պարտականություններ

    • Տեղեկատուների բազայի հավաքագրում և վարում
    • Ծախսային բոլոր փաստաթղթերի ձևակերպում (պահեստի մուտք, պահեստի ելք, ծառայությունների ձևակերպում)
    • Պատվերների ձևակերպում և ստուգում
    • Գույքերի հանձնման, ընդունման, տեղափոխության հաշվառում
    • Ընթացիկ հարկային հաշիվների ստուգում
    • Անմիջական ղեկավարի կողմից այլ հանձնարարությունների կատարում

     

    Անհրաժեշտ հմտություններ

    • Բարձրագույն կրթություն
    • Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ
    • Համակարգչային ծրագրերի կիրառական իմացություն` 1C 8.3 ERP, MS Office (Excel, Word)
    • Հայերենի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
    • Պատասխանատվության բարձր զգացում
    • Պարտաճանաչություն
    • Թիմում աշխատելու կարողություն
    ԴԻՄԵԼ
  • Աշխատանքի պարտականություններ

    • Դիմավորել, ընդունել և ուղեկցել հյուրերին
    • Տիրապետել ազատ սեղանների առկայության վերաբերյալ տեղեկատվության և դրանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել հյուրերին
    • Իրականացնել մատուցում
    • Բացահայտել հաճախորդների պահանջմունքները
    • Տրամադրել սպասարկման կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ խորհրդատվություն
    • Կարգավորել խնդրահարույց իրավիճակները՝ առաջարկելով բավարարող լուծում
    • Փոխանցել տեղեկատվություն անմիջական ղեկավարին հաճախորդների սպասարկման ոլորտում առկա թերությունների վերաբերյալ
    • Կատարել անմիջական ղեկավարի կողմից այլ հանձնարարություններ, որոնք առնչվում են աշխատանքին

     

    Պահանջվող որակավորումներ

    • Գրագետ բանավոր խոսք
    • Հաղորդակցման հմտություններ
    • Թիմում աշխատելու ունակություն
    • Կոնֆլիկտային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
    • Բանավոր հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
    • Տարբեր հերթափոխերով աշխատելու պատրաստակամություն
    ԴԻՄԵԼ
  • Աշխատանքի ենք հրավիրում մաքրուհիների:
     

    Աշխատանքի պարտականություններ

    • Իրականացնել մաքրման աշխատանքներ
    • Ապահովել աշխատանքային տարածքների մաքրությունը
    • Հետևել սահմանված սանիտարահիգիենիկ կանոններին

     

    Պահանջվող հմտություններ

    • Պատասխանատվության զգացում
    • Ճշտապահություն
    • Աշխատասիրություն
    • Մաքրասիրություն
    • Տարբեր հերթափոխերով աշխատելու պատրաստակամություն
    • Աշխատանքային փորձի առկայություն (ցանկալի)
    ԴԻՄԵԼ
  • Digitain ընկերությունն աշխատանքի է հրավիրում Ներքին անվտանգության տեսահսկման փորձառու մասնագետների։

    Աշխատանքային պարտականություններ

    • Իրականացնել տեսահսկում
    • Գնահատել դիտարկվող իրավիճակն ու հնարավոր ռիսկերը
    • Հայտնաբերված խախտումների, տեղի ունեցող արտակարգ իրավիճակների, ինչպես նաև տեսահսկման համակարգի անսարքությունների վերաբերյալ տեղեկացնել անմիջական ղեկավարին
    • Սահմանել տեսախցիկների անընդմեջ հսկողություն
    • Պահպանել աշխատանքային գաղտնիքները
    • Իրականացնել հիմնական գործառույթների հետ կապված այլ պարտականություններ

     

    Պահանջվող հմտություններ

    • Տվյալ ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է
    • Բարձրագույն կրթություն
    • Հայերենի լավ իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է
    • MS Office իմացություն, համակարգչով հայատառ տեքստեր հավաքելու հմտություն
    • Զգոնություն և գաղտնապահություն
    • Պատասխանատվության բարձր զգացում
    • Միտքը գրավոր շարադրելու ունակություն
    • Սթրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
    ԴԻՄԵԼ
  • Աշխատանքային պարտականություններ

    • Կատարել կազմակերպությանը պատկանող օբյեկտների գույքագրում
    • Ապահովել հիմնական միջոցների, արագամաշ առարկաների հաշվառումը, իրականացնել ակտիվների մոնիթորինգ՝ ժամանակին և պատշաճ գույքագրման տեսակետից
    • Կազմել գույքագրման ակտեր, ապահովել շահագրգիռ կողմերի ստորագրությունները
    • Ապրանքների ընդունում և առաքում ըստ անհրաժեշտության
    • Ապրանքատեսակի համալրման հայտերի կազմում
    • Ըստ անհրաժեշտության տեղեկատվության տրամադրում այլ ստորաբաժանումներին պահեստում նյութական արժեքների առկայության վերաբերյալ
    • 1C համակարգում ապրանքների ծրագրային շարժերի ապահովում (մուտքագրում և ելքագրում)
    • Պաշտոնից բխող այլ աշխատանքների իրականացում

    Անհրաժեշտ հմտություններ

    • Բարձրագույն կրթություն
    • Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ
    • Համակարգչային ծրագրերի կիրառական լավ իմացություն` 1C, MS Office (Excel, Word)
    • Հայերենի գերազանց իմացություն, Անգլերեն և Ռուսերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
    • Գաղտնի ինֆորմացիայի հետ աշխատելու ունակություն
    • Կազմակերպչական հմտություններ
    • Պատասխանատվության զգացում, արագ կողմնորոշվելու ունակություն
    ԴԻՄԵԼ
  • Մենք փնտրում ենք աշխույժ, պարտաճանաչ բարմեն:

    Պարտականություններ

    • Նախապատրաստել աշխատատեղը աշխատանքային հերթափոխի մեկնարկի համար
    • Սպասարկել հյուրերին
    • Պատրաստել տարբեր տեսակի տաք և սառը նախուտեստներ, ալկոհոլային և ոչ ալկոհոլոային կոկտեյլներ
    • Պատրաստել, ձևավորել, մատուցել խմիչքները
    • Պահպանել անհրաժեշտ հաշվետվությունները, կազմել ապրանքի հաշվետվություն և ներկայացնել

     

    Պահանջվող որակավորումներ

    • 1-3 տարվա աշխատանքային փորձ
    • Բարի տեխնիկայի տիրապետում
    • Հաղորդակցման հմտություններ
    • Պատասխանատվության զգացում
    • Կազմակերպված աշխատելու ունակություն
    • Ռուսերենի կամ անգլերենի իմացությունը ցանկալի է
    • Տարրական մաթեմատիկական գիտելիքներ
    • Բարմենի կրթությունը կդիտվի որպես առավելություն
    • Տարբեր հերթափոխերով աշխատելու պատրաստակամություն
    ԴԻՄԵԼ
  • Փնտրում ենք փորձառու և հմուտ խոհարարներ համեղ ուտեստներ պատրաստելու համար։
     
    Աշխատանքային պարտականություններ
    • Ապահովել խոհանոցը պատշաճ վիճակում` ուտեստներ պատրաստելու համար
    • Նախապատրաստել բոլոր բաղադրիչները ուտեստները պատրաստելու համար / լվանալ, կտրատել, մաքրել/
    • Կարողանալ պատրաստել ուտեստները տարբեր խոհանոցային սարքավորումներով
    • Հետևել պատրաստման ընթացքին
    • Ապահովել ուտեստի լավագույն մատուցում` ճշգրիտ ձևավորմամբ
    • Խոհանոցը մաքուր պահել և հետևել մաքրությանը
    • Համոզվել, որ մթերքը պահվում է ճիշտ պայմաններում
    • Ստուգել բաղադրիչների որակը
    • Հետևել աշխատանքներին և վերացնել բոլոր թերությունները
    • Իրականացնել պատրաստի ուտեստի պատշաճ ձևավորում
    • Ժամանակին ուտեստը ներկայացնել մատուցողին
     
    Պահանջվող որակավորումներ
    • 1–2 տարվա աշխատանքային փորձ
    • Խոհարարական կրթությունը կդիտվի որպես առավելություն
    • Մաքրությանը հետևելու ունակություն
    • Թիմում աշխատելու ունակություն
    • Հաղորդակցման հմտություններ
    • Մանրուքների հանդեպ ուշադրություն
    • Տարբեր հերթափոխերով աշխատելու պատրաստակամություն
    ԴԻՄԵԼ

ԴԻՄԵ՛Ք ՀԻՄԱ

Contact Us

    Կցել CV-ին առկայության դեպքում (PDF, DOC, DOCX, JPG, JPEG ֆորմատով)