Խաղերի որակի վերստուգման մասնագետ

  • Employment term: 01.11.2023

Ուշադի՞ր ես մանրուքների նկատմամբ, ունե՞ս ժամանակի կառավարման գերազանց հմտություն և, ամենակարևորը, սիրո՞ւմ ես սպորտը։ Ուրեմն շտապիր դիմել Խաղերի որակի վերստուգման մասնագետի թափուր հաստիքին։ Խաղերի որակի վերստուգման մասնագետը պատասխանատու է սպորտային և սոցիալական իրադարձությունների սպասարկման բարձր որակի և կայունության համար։

Աշխատանքային պարտականություններ

  • Վերլուծել և հաստատել սպորտային և սոցիալական իրադարձությունների հետ կապված հետևյալ տվյալները՝
    • խաղային հաշիվների ճշգրիտ տեղեկատվությունը
    • կայքում խաղերի գործակիցների ճշգրտությունը
    • առաջնությունների և թիմերի անունների ճշգրտությունը
    • կայքում խաղերի մանրամասների ճշգրիտ տեղեկատվությունը
  • Սահմանել սպորտային և սոցիալական իրադարձությունների պոտենցիալ ռիսկերը և խնդիրները
  • Հետևել ընթացիկ սպորտային և սոցիալական իրադարձությունների տվյալներին ամբողջ իրադարձության ընթացքում և սխալների դեպքում իրականացնել ճշգրտումներ
  • Պատրաստակամ լինել ցերեկային և երեկոյան հերթափոխով աշխատելու.
    • 1-ին շաբաթ – 09։00-17։00
    • 2-րդ շաբաթ – 17։00-01։00

Անհրաժեշտ հմտություններ

  • Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն
  • Ռուսերեն լեզվի իմացություն 
  • Համակարգչային բազային գիտելիքներ
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ
  • Արագ արձագանքելու հմտություն