Պահեստի հաշվառման մասնագետ

  • Employment term: 20.10.2023
  • Starting date: 20.10.2023

Աշխատանքային պարտականություններ

  • Կատարել կազմակերպությանը պատկանող օբյեկտների գույքագրում
  • Ապահովել հիմնական միջոցների, արագամաշ առարկաների հաշվառումը, իրականացնել ակտիվների մոնիթորինգ՝ ժամանակին և պատշաճ գույքագրման տեսակետից
  • Կազմել գույքագրման ակտեր, ապահովել շահագրգիռ կողմերի ստորագրությունները
  • Ապրանքների ընդունում և առաքում ըստ անհրաժեշտության
  • Ապրանքատեսակի համալրման հայտերի կազմում
  • Ըստ անհրաժեշտության տեղեկատվության տրամադրում այլ ստորաբաժանումներին պահեստում նյութական արժեքների առկայության վերաբերյալ
  • 1C համակարգում ապրանքների ծրագրային շարժերի ապահովում (մուտքագրում և ելքագրում)
  • Պաշտոնից բխող այլ աշխատանքների իրականացում

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն կրթություն
  • Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ
  • Համակարգչային ծրագրերի կիրառական լավ իմացություն` 1C, MS Office (Excel, Word)
  • Հայերենի գերազանց իմացություն, Անգլերեն և Ռուսերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Գաղտնի ինֆորմացիայի հետ աշխատելու ունակություն
  • Կազմակերպչական հմտություններ
  • Պատասխանատվության զգացում, արագ կողմնորոշվելու ունակություն