- Employment term: 01.11.2023
Ունե՞ս տվյալների վերլուծության, ժամանակի կառավարման և հետազոտություններ կատարելու հմտություններ․ ուրեմն մենք քեզ ենք փնտրում։ Մեր Թրեյդինգի թիմում առկա է Խաղերի պլանավորման մասնագետի թափուր աշխատատեղ։ Համապատասխան թեկնածուն աշխատելու է սպորտային և սոցիալական իրադարձությունների մեծածավալ բազայի հետ և պատասխանատու է լինելու տվյալների հավաքագրման և դասակարգման համար։
Աշխատանքային պարտականություններ
- Իրականացնել սպորտային և սոցիալական իրադարձությունների վիճակագրության ուսումնասիրություն
- Ստեղծել համապատասխան բազա
- Տեսակավորել իրադարձություններն ըստ կարգերի
- Վարել սպորտային և սոցիալական իրադարձությունների օրացույց
- Վերահսկել, համեմատել և թարմացնել իրադարձությունների ժամանակացույցը
- Պատրաստակամ լինել ցերեկային և երեկոյան հերթափոխով աշխատելու.
- 1-ին շաբաթ – 09։00-17։00
- 2-րդ շաբաթ – 17։00-01։00
Անհրաժեշտ հմտություններ
- Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն
- Ռուսերեն լեզվի իմացություն
- Համակարգչային բազային գիտելիքներ
- Արագ կողմնորոշվելու ունակություն
- Պատասխանատվություն և ճշտապահություն
- Վերլուծական միտք
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Մեծաքանակ անուններ հիշելու ունակություն