Սպորտային իրադարձությունների վերլուծաբան

  • Employment term: 01.11.2023

Հետաքրքրվա՞ծ ես սպորտային իրադարձություններով․ քեզ համար հետաքրքիր առաջարկ ունենք։ Դիմելով Սպորտային իրադարձությունների վերլուծաբանի թափուր հաստիքին՝ հնարավորություն կունենաս մուտք գործելու ամենագրավիչ ոլորտներից մեկը և համատեղելու հետաքրքրությունդ ու աշխատանքը մեկ վայրում։

Աշխատանքային պարտականությունները

  • Կազմել գործակիցներ սպորտային տարբեր շուկաների համար
  • Ստեղծել և գործարկել սպորտային խաղադրույքների շուկաներ
  • Շարունակաբար վերահսկել և հետևել LIVE տենդենցներին ու խաղային իրավիճակներին ապահովելու համար ստացված տվյալների որակն ու ճշգրտությունը
  • Կատարել իրազեկված որոշումներ կապված խաղերի տվյալների հետ
  • Պատրաստակամ լինել ցերեկային և երեկոյան հերթափոխով աշխատելու.
    • 1-ին շաբաթ – 09։00-17։00 կամ 10։00-18։00
    • 2-րդ շաբաթ –17։00-01։00 կամ 18:00-02:00

Անհրաժեշտ հմտություններ

  • Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն
  • Բազային մաթեմատիկական գիտելիքներ
  • Սպորտի հանդեպ հետաքրքրություն
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
  • Համակարգչային բազային գիտելիքներ
  • Ճկունություն և դետալների հանդեպ ուշադրութուն
  • Արագ կողմնորոշվելու ունակություն